ԱԺ-ում քննարկվում է վարորդների տուգանքների բեռի թեթևացումը![]() 27 փետրվարի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասել է, որ այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի նաև ճանապահային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախատումների համար նշանակվող տուգանքների արդյունքում քաղաքացիների վարչական բեռի թեթևացումը: Նախագիծը մշակվել է ոստիկանության կողմից նախապատրաստված, կառավարության կողմից հավանության արժանացած ճանապարահային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն:Ճանապարհային ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականը տրվել է 2016 թ. նոյեմբերի 2-ին Հանրապետության նախագահի կողմից: «Այս նախագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվառման, գանձնման առավել պարզ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ համակարգ»,- ասել է փոխոստիկանապետը: Պատգամավոր Վարդան Մկրտչյանը նշել է, որ օրենքի այս նախագիծը թեթևացնելու է վարորդների տուգանքների բեռը, գրում է Panorama.am-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |