ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում վիրավորված կալանավորներին![]() 27 փետրվարի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկը, փետրվարի 27-ին այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արձանագրվել է, որ Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին: Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը ստորագրել է 26 պատգամավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |