«Հուշեր ճանապարհից». Վարշավայում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսը![]() 28 փետրվարի 2017 - 08:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական և PAN Photo-ի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այն կտևի մինչև 2017 թվականի մարտի 26-ը: Լուսանկարչի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մտադիր է 2017 թվականի ընթացքում նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Լեհաստանի այլ քաղաքներում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Դավիթ Հակոբյանը, Բրյուսել այցի ընթացքում ուղեկցելով ՀՀ նախագահին, չի կարողացել մասնակցել ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, կազմակերպել է Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Վարշավայի Անկախության թանգարանի հետ համատեղ: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, բացման խոսքով է հանդես եկել դեսպան Ղազարյանը, որը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը հարուստ է մի շարք արժանահիշատակ իրադարձություններով, որոնք համալրվել են պետական բարձր մակարդակի փոխայցելություններով, ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերով, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային գործընկերության բազմաթիվ դրսևորումներով, երկու երկրում գործող դեսպանությունների ակտիվ աշխատանքով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |