Արարատի, Արմավիրի մարզերում և Գորիսում մառախուղ է![]() 28 փետրվարի 2017 - 08:47 AMT PanARMENIAN.Net - Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մանրամասներ ՀՀ ճանապարհների մասին փետրվարի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ: Նշվում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մասնավորապես, փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ անձրև: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |