4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կապանից 5 կմ հյուսիս-արևմուտք28 փետրվարի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Փետրվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: Փետրվարի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանագոտում, Բավրա գյուղի մերձակայքում: 2.5 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք): Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |