ԱԻՆ. Կապանում երկրաշարժից դպրոց չի փլուզվել, ավերածություններ չկան![]() 28 փետրվարի 2017 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով փլուզումներ չեն եղել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հերքվել է նաև համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Կապանում թիվ 10 դպրոցի շենքն է փլուզվել: «Դպրոցը կանգուն է, ամեն ինչ նորմալ է: Ավերածություններ, զոհեր չկան», - հայտնեցին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես հատնել է, որ ցնցումների հետևանքով քաղաքում ավերածություններ ու տուժածներ չկան: «Էպիկենտրոնը բավականին մոտ էր քաղաքին: Բնակիչներն արագ դուրս են եկել տներից, տարհանվել են մանկապատեզների և դպրոցների երեխաները, այլ հաստատությունների աշխատակիցները»,- ասել է նա և հավելել, որ քաղաքը վերադառնում է բնականոն աշխատանքին, մեջբերում է Yerkir.am-ը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ տեղի ունեցած երկրաշարժից հետո չկա խուճապ կամ վախի մթնոլորտ: «Իրավիճակը հետևյալն է. երկրաշարժից հետո` ելնելով անվտանգության նորմերից, մարդիկ փակ տարածքներից դուրս են եկել: Բայց չկա ինչ-որ խուճապ կամ վախի մթնոլորտ, դա պարզապես անվտանգության նորմեր են: Դպրոցներում, բուհերում, հիմնարկներում մարդիկ կազմակերպված լքել են շենքերը», - ասել է Սաղաթելյանը, գրում է Aysor.am-ը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |