YouTube-ում տեսանյութերի դիտումները հասել են օրական 1 մլրդ ժամի![]() 28 փետրվարի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - YouTube տեսածառայության միջոցով մարդիկ յուրաքանչյուր օր առցանց տեսանյութեր են դիտում մոտ 1 միլիարդ ժամ: Այդ մասին YouTube-ի պաշտոնական բլոգում հայտնել է ընկերության տեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն: «Նախորդ տարի մենք հասել ենք մի կարևոր կետի: Ամբողջ աշխարհում մարդիկ այժմ ամեն օր 1 միլիարդ ժամ անհավանական տեսանյութեր են դիտում YouTube-ում»,- գրել է Գուդրոուն, հաղորդում է Lenta.ru-ն : «YouTube-ում 1 միլիարդ ժամ շարունակ տեսանյութ դիմելու համար ձեզանից կպահանջվի ավելի քան 100 հազար տարի»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը: YouTube ինտերնետ տեսահոսթինգը պատկանում է Google կորպորացիային: Այն հիմնադրվել է 2005 թվականին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |