ՋՏՊԿ ենթակառույցներում էլէներգիայի նորագույն հաշվիչներ կտեղադրվեն. Մոտ 10 մլն դրամ կխնայվի![]() 28 փետրվարի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է: Կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն առաջին քայլն է այս ուղղությամբ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող մոտ 954 կետում: Տեղեկացվում է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով: Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով, էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի: Էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի մոտ 10 մլն դրամի խնայողություն անել: Գործընթացի առաջին փուլում, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն տեղադրվել է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |