Երևանի 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը կներկայացվի Ավագանու քննարկմանը

Երևանի 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը կներկայացվի  Ավագանու քննարկմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ ամփոփվել և հաստատվել են «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները:

Մայրաքաղաքի 2016թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:

2016-ի բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել էր 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի մոտ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Բյուջեի դեֆիցիտը՝ 150 մլն դրամ:

Երևանի 2015-ի բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 71 մլրդ 870 մլն 838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 120 մլն 838.3 հազար դրամ, դեֆիցիտը՝ 250 մլն դրամ:

2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.500 դրամի չափով, որի մոտ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական ծրագրերին: Բյուջեի դեֆիցիտը՝ 68.000.000 մլն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---