ԱԺ-ում կուտակային կենսաթոշակի բարելավմանն ուղղված օրենքներ են քննարկում

ԱԺ-ում կուտակային կենսաթոշակի բարելավմանն ուղղված օրենքներ են քննարկում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փետրվարի 28-ին քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասել է, որ օրենսդրական փաթեթն ուղղված է կենսաթոշակային նոր համակարգի՝ կուտակային բաղադրիչի կառավարման բարելավմանը:

«Ընդլյանվում, խստացում է պատասխատավությունը համակարգի ենթակառուցվածք համարվող ինստիտուտների, կազմակերպությունների նկատամամբ, մեղմացնում ենք ներդրումային սահմանափակումները, որ ավելի մեծ գումարներ ուղղվեն տնտեսության զարգացման ոլորտներ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ազգային ժողովում փետրվարի 7-ին Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---