Լևոն Յոլյանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ28 փետրվարի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել: Ազգային ժողովում կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներում Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընտրությունը մասնակցել է 101 պատգամավոր: 2013-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, իսկ 2016-ի փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Յոլյանն այդ կառույցը ղեկավարել է մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը։ «Ամենյան պատասխանատությամբ և լրջությամբ եմ ընդունում այսօրվա իմ նշանակումը: Լավ հասկանում եմ, որ ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան Վերահսկիչ պալատը, որը պրակտիկ կառուցողական գործունեություն ծավալի, ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման գործում, ունեցվածքի տնօրինման գործում, տնտեսության զարգացման հարցերում: Միանշանակ վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ շատ կարճ ժամանակում կարողանամ այդ հաջողությունները՝ պալատի իմ գործընկերների հետ միասին, Ազգային ժողովի, կառավարության հետ խիստ համագործակցված, այդ նիշն ապահովել»,- հայտարարել է ՎՊ նորանշանակ նախագահը: Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի սկզբին։ Այժմ նա «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետն է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |