«Եվրոատոմը» 200 մլն. է հատկացնում Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար

PanARMENIAN.Net - Եվրամիության դիրքորոշումը Մեծամորի ԱԷԿ-ի հարցում միանշանակ է. այն պետք է փակել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքերով, «Եվրոատոմը» 200 մլն. է հատկացնում Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար: «Մենք երկար ժամանակ ապահովել ենք ԱԷԿ-ի անվտանգությունը, սակայն այժմ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը արագորեն փակել Մեծամորի ԱԷԿ-ը, քանի որ գտնում ենք, որ այն այլեւս չի կարող անվտանգ լինել: Դա, իդեպ, վերաբերում է բոլոր ատոմակայաններին նախկին ԽՍՀՄ տարածքում: Բնական է, հարկավոր է էներգետիկայի այլընտրանքային աղբյուր: Այժմ Հայաստանում արդեն նկատվում է էներգակիրների դիվերսիֆիկացիա»,- ասել է Վիգանդը: Նա նաեւ ընդգծել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի կառավարությունը, այլ ոչ թե ԵՄ-ն, հավելելով, որ 200 մլն. եվրոն տրամարդվում է ԱԷԿ-ի փակման համար, այլ ոչ թե նորի կառուցման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---