ՀՀ-ից 13 հրաձիգ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Եզրափակիչ անցնելու շանսեր կան 1 մարտի 2017 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնել է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են: «Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով և զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաև մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Նիկողոսյանը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսևորում. «Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»: Հավաքականի կազմը. Տղամարդիկ Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր Հրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան Կանայք Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան: Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |