«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան». Մարտի 1-ի դեպքերին քաղաքական գնահատական պետք է տրվի 1 մարտի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել մարտի 1-ի տարելիցի վերաբերյալ: «Լրանում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9-րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Մենք համոզված ենք, որ Մարտի 1-ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ», - ասված է հայտարարությունում։ Դաշինքը պնդում է՝ մարտի 1-ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։ «Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1-ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։ Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում», - ասված է հայտարարությունում։ Մարտի 1-ի դեպքերից 9 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |