Յագլանդ. Սիրիական հակամարտությունն իր հետևանքներով ամենախոշորն է II աշխարհամարտից հետո 1 մարտի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիական զինված հակամարտությունն իր բացասական հետևանքներով ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ամբողջ ժամանաշրջանում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախարարական նիստում: «Դեռ ոչ մի տեղ հետևանքներն այդքան աղետալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը մարդու իրավունքների բնագավառում ծանրագույն աղետի է վերաճել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում։ Ինչպես սիրիական, այնպես էլ մի շարք այլ ճգնաժամեր հանգեցնում են այն բանին, որ մենք հարկադրված ենք ապրելու մարդկանց զանգվածային հարկադիր տեղահանման դարում»,- նշել է Յագլանդը: Նա շեշտել է, որ «պատերազմները ոչ միայն քայքայում են ազգերն ու ապակայունացնում ամբողջ տարածաշրջաններ, այլև ցնցումներ են առաջացնում ամբողջ աշխարհում»: 2016-ին Սիրիայում ամեն օր ավելի քան 5000 մարդ է լքել տները՝ փախչելով մարտական գործողություններից: Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 6,3 մլն սիրիացի ներքին տեղահանված է համարվում, ավելի քան 4,9 մլն փախել է հարևան երկրներ, գրեթե 1,2 մլն ապաստան է փնտրում Եվրոպայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |