EU-Asia Bussiness Finance Center Holding-ը՝ վարչապետին. «Նաիրիտի» վերագործարկման ընդարձակ ծրագիր կար 1 մարտի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - EU-Asia Bussiness Finance Center Holding-ը հայտարարություն է տարածել՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սփյուռքին ուղղված կոչի հետ կապված: «Պարոն Վարչապետ, Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում: Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Bussiness Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիաից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը՝ որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ` այդ գլոբալ գործարքը չիրականացնելու համար», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ վարչապետը հայտարարել էր, թե EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, չնայած որ ներկայացվել էր ընդարձակ ծրագիր: «Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար: Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը: Պարոն Վարչապետ, Նաիրիտի հետ կապված այս իրավիճակը անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի», - հավելվում է հայտարարությունում: Կոչ է արվում սփյուռքահայերին չհավատալ և չընդառաջել նման կոչերին և հայտարարություններին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում սփյուռքին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |