Սերժ Սարգսյան. Հայաստանին տվյալ պահին պետք չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանին տվյալ պահին պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գտնում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Հանրապետության ղեկավարությունը խոսում է այն մասին, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղաժամ կլինի, եւ ես եւս այդ կարծիքին եմ: Նման քայլի մենք կարող ենք դիմել մեկ օրից, կամ 10, կամ էլ մենք չենք դիմի այդ քայլին»,- ասել է Սարգսյանը Մոսկվայում տված մամլո ասուլիսի ժամանակ: Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «այսօրվա դրությամբ սպառված չեն»:



«Գտնում եմ, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը արմատական քայլ կլինի, որի հետեւանքները բարդ է պատկերացնել: Դժվարանում եմ ասել` ինչը մեզ կստիպեր այդպես վարվել»,- ասել է վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---