ԱՆ. ՀՀ-ում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ 1 մարտի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով: ՀՀ առողջապահությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով: Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից • եթե վատառողջ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի • վատառողջ երեխային թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ • եթե Դուք կամ Ձեր երեխան հիվանդ եք, դիմե'ք տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար • հագնվե´ք և երեխաներին հագցրե´ք եղանակին համահունչ • պահպանե´ք և երեխաներին սովորեցրե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները • հետևե´ք Ձեր և երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |