Կարմիր գրքից թիթեռ, բզեզ սպանելը՝ 3000 դրամ, հայկական մկնիկին վնասելը՝ 25.000. ԱԺ-ն քննարկում է օրինագիծը 1 մարտի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն քննարկում է «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հիշեցրել է, որ 2010-ին կառավարության կողմից հաստատվել է ՀՀ Կարմիր գիրքի՝ բույսերի ու կենդանական տեսակների ցանկը: «Այնտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան և հիմա, բնականաբար, պետք է փոխվեն այդ բույսերի և կենդանիների ոչնչացման համար սակագները: Նախագծով սահմանվել է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիները պետք է վճարեն 10.000- 20.000 դրամ: Գործող օրենքով, եթե խոշոր եղջերավոր անասունները արածելիս կամ ապօրինի խոտհունձի ժամանակ վնասում էին անտառային կուլտուրաներ, մատղաշ ծառեր՝ պետք է վճարեին 100 և 150 դրամ: Առաջարկել է կիրառել գործող օրենքով նախատեսված սակագնի կրկնակին՝ 200 և 300 դրամ, ինչն ընդունվել է», - հայտնել է Պապյանը, մեջբերում է Aravot.am-ը: Ուշագրավ է, որ նախագծով կառավարությունը նախատեսում է 15.000 դրամով տուգանել այն քաղաքացիներին, որոնք ապօրինի կվնասեն, կորսան անդրկովկասյան մողեսիկ: Թիթեռների, ճպուռների, բզեզների համար 3000 դրամ տուգանք է սահմանվում: Պակաս չեն գնահատվել նաև մրջյունները, նրանց ապօրինի ոչնչացնելու համար դարձյալ տուգանքը 3000 դրամ է: Հայկական մկնիկ վնասելը շատ թանկ կնստի քաղաքացիների վրա՝ 25 հազար դրամ: Սևանի Կողակի և Բեղլուի ապօրինի որսը 10 և 25 հազար դրամի տուգանք է առաջացնելու: Այսպես` մեկ առ մեկ սահմանվել են չղջիկներ, ոզնիներ, խխունջներ և մյուս արժեքավոր կենդանիներ ու բույսեր ոչնչացնելու տուգանքները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է. «Օրինակ, սողունների համար 2000 դրամ տուգանք ենք սահմանել, բայց դա շատ դժվար է վերահսկել: Բացի այդ, եթե այդքան կարևոր նշանակություն ունի մեր կենդանական աշխարհի համար՝ ինչո՞ւ այդքան էժան՝ ընդամենը 2 հազար դրամ»: Պապյանն ասել է, որ կփորձեն ժամանակակից մեխանիզմներ դնել, որ կարողանան վերահսկել գոնե հատուկ պահպանվող տարածքներում: Սա կանխարգելիչ միջոց է: Ըստ փոխնախարարի, պետք է հանրության մտածելակերպը փոխվի. «Եթե չփոխվի, մենք չենք կարող ամեն մի քաղաքացու գլխին մի տեսուչ կանգնացնել»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը |