Փաշինյան. Մարտի 1-ի դեպքերի մեղավորները երկուսն են 1 մարտի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին կայացել է ԵԼՔ դաշինքի անդամների երթը դեպի Մյասնիկյանի արձանի տարածք՝ ի հիշատակ 2008-ի բախումների հետևանքով զոհվածների։ Մարտի 1-ի դեպքերից 9 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել: Երթին մասնակցում էին դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նաև մի քանի տասնյակ քաղաքացի էր մասնակցել: Վերջինս լրագրողներին ասել է, որ Մարտի 1-ի սպանությունները մնում են չբացահայտված. «Տեղի ունեցածի մեղավորները երկուսն են՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը… ամենավատ մղձավանջում անգամ դժվար է հավատալ, որ իշխանությունները սեփական ժողովրդի դեմ մարտական զենք ու փամփուշտներ կօգտագործեին, բայց դա տեղի է ունեցել, մինչդեռ պետք է բացառվեր», - մեջբերում է Aravot.am-ը:
Փաշինյանի խոսքով՝ քննությունը ցույց է տվել, որ Ազատության հրապարակում ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել. «Դրան հիմնավորում չտրվեց: Թեև հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ամեն ինչ նկարահանված է, ցույց կտան, բայց այդ նկարահանումները մինչ օրս չենք տեսել»: Փաշինյանի բնորոշմամբ՝ ներքաղաքական իրավիճակում լարվածության որոշակի նախադրյալներ կան, որոնք կապված են ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ի ներքին բախումների հետ, նաև՝ քաղաքացիների հաշվառման վայրերը փոխելու հետ: Մարտի 1-ին` ժամը 18։00-ին, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքի է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ի հիշատակ 2008-ի բախումների հետևանքով զոհվածների։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |