Ռոբերտ Սիմոնս. Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ26 սեպտեմբերի 2007 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես գիտեք, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: Արդեն բազմիցս Դաշինքի անունից ասվել է, որ մասնակցությունը IPAP ծրագրին ոչ մի կերպ կապված չէ կազմակերպությանն անդամակցելու հետ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Դաշինքին, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, կաշխատեն այլ ժամանակացույցով: «Ինչ վերաբերում է Վրաստանին, նա, առաջին հերթին պետք է կարգավորի հարաբերությունները հարեւան երկրների եւ Ռուսաստանի հետ, հետո արդեն հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մասին: Մենք մտադիր չենք դառնալ դիմակայության մասնակիցներ, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, դա երկարատեւ գործընթաց է: Վրաստանն այժմ աշխատում է ՆԱՏՕ-ի ինտենսիվ ծրագրով: Եթե նախատեսված պահանջները կատարվեն, հնարավոր կլինի խոսել հաջորդ փուլի մասին: Որքան գիտեմ, Ադրբեջանը եւս մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարց չկա»,-ասել է Դաշինքի ներկայացուցիչը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |