ՀՀ-ում ուզում են զարգացնել ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը![]() 1 մարտի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկումը, որին մասնակցել են սպորտային պարեր, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և գեղասահք մարզաձևերի ներկայացուցիչները, վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նա խոսել է մեր երկրում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին: «Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է Ղազարյանը: Նա ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ: Մեր երկրում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան, որը, բացի ֆինանսական աջակցությունից, օգնելու է մեր երկրում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |