ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը չի կասկածում, թե ով է խախտում հրադադարը![]() 1 մարտի 2017 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքներ են տարվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: Այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը: «Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը, բայց գիտեք նաև, որ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների համար բարդ է դատապարտել մեկ կամ մյուս կողմին»,- ասել է Հովհաննիսյանը, մեջբերում է Արցախպրեսը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |