Շարմազանով. Օրենքը չի արգելում Կարեն Կարապետյանին մասնակցել կուսակցության քարոզարշավին

Շարմազանով. Օրենքը  չի արգելում Կարեն Կարապետյանին մասնակցել կուսակցության քարոզարշավին

PanARMENIAN.Net - ՀՀԿ քարոզարշավին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարների հետ միասին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ թեև Կարապետյանը ընդգրկված չէ ցուցակում, դա չի խոչընդոտում նրան մասնակցել քարոզարշավին, մեջբերում է Aysor.am-ը։

«Եթե մենք գնայինք ընտրախախտումների ճանապարհով, ապա Կարեն Կարապետյանը կլիներ ցուցակում։ Նա չկա ցուցակում միայն այն պատճառով, որ կա ժամկետի հետ կապված սահմանափակում, բայց որևէ օրենք չի սահմանափակում կուսակցոթյան նախագահի առաջին տեղակալին մասնակցել կուսակցության քարոզարշավին, ուստի նա օրենքով սահմանված կարգով կմասնակցի ՀՀԿ քարոզարշավին այնպես, ինչպես կմասնակցեն Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մնացածները», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարապետյանը, ով մինչև իր նշանակումը բնակվում էր Մոսկվայում, Սահմանադրության դրույթների համաձայն, չի կարող մասնակցել ԱԺ ընտրություններին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---