Բակո Սահակյան. «Իսկանդերներն» անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղության համար 1 մարտի 2017 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Իսկանդերների» առկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի ապահովման համար: Այս մասին է հայտարարել Արցախի նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում: «Պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու դեստրուկտիվ քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման միակ գործնական մեթոդն է», - շեշտել է նա: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Սահակյանը նաև նշել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտությունն ու կարծիք հայտնել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջը խաղաղությունն այլընտրանք չունի: Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր» Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |