Նալբանդյան. Հնարավոր է՝ մեկ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը![]() 1 մարտի 2017 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մեկ երկիր կճանաչի Արցախի անկախությունը: Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Արցախպրեսը»: Նախարարը չի մանրամասնել, թե որ երկրի մասին է խոսքը և չի նշել կոնկրետ ժամկետներ: Թեև Նալբանդյանը չի նշել, որ երկիրն է քննարկում Արցախի ճանաչման հեռանկարը, հիշեցնենք Ուրուգվայի ու ԼՂՀ միջև բարձր մակարդակի շփումների մասին: Ստեփանակերտի ու Մոնտեվդեոյի միջև պաշտոնական պատվիրակությունների ակտիվ փոխայցելություններ են ընթանում, իսկ 2015 թվականին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն կարևորել էր ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ որպես անկախ պետություն՝ 1918-ի մայիս-1920-ի դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |