ՆԱՏՕ-ն հիասթափված է ԵՍՍՍՊ-ից դուրս գալու Ռուսաստանի մտադրությամբ26 սեպտեմբերի 2007 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հիասթափված եւ մտահոգված է միակողմանի կարգով Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին` ԵՍՍՍՊ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Դաշինքի բոլոր անդամները հավատարիմ են մնում Պայմանագրի պայմանների կատարմանը եւ հուսով են, որ Ռուսաստանը կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն կսկսի, ուղղված համագործակցության հետագա ապահովմանը: Մենք պետք է շարունակենք մեր բանավեճը Ռուսաստանի հետ եւ հուսով ենք, որ նա կվերանայի իր որոշումը»,-նշել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |