Նախագահը կմեկնի Փարիզ. Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը![]() 2 մարտի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Եվրամիության Համապարփակ և ուժեղացված գործընկերության համաձայնագրի (EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement) շուրջ բանակցությունների ավարտը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցություններն ավարտվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ից 9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ: «Այս համաձայնագիրը 2014թ. մայիսին Հայաստանի նախագահի՝ Եվրամիության հետ կապերն ամրապնդելու ցանկության մասին հայտարարության արձագանքն է: Համաձայնագիրը կամրացնի քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Եվրամիության միջև, որը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: Այն կաշխուժացնի համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության տեքստում: Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին հայտարարել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |