«Մատչելի կապի օպերատոր» մրցանակը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին. Հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար 2 մարտի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում և արժանացել է պարգևի՝ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն: «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում՝ հանրությանը մատչելի վայրերի մասին իրազեկելու և մատչելի ենթակառուցվածքներ ու ծառայություններ ունեցող կազմակերպություններին խրախուսելու նպատակով: Ծրագրի շրջանակում պարգևատրված՝ տարբեր ոլորտներ ներկայացնող 10 կառույցի շարքում ևս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները: Կարևորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսևորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով: «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն անցկացվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության՝ ԱՄՆ պետքարտուղարության հասարակության հետ կապերի գրասենյակի ֆինանսավորմամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատչելիության բաղադրիչները ներկայացնող տեսանյութ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |