Հասրաթյան. Հենակետային դիրքերի շտաբի ոչնչացման մասին լուրն ապատեղեկատվություն է

Հասրաթյան. Հենակետային դիրքերի շտաբի ոչնչացման մասին լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի պրոպոգանդայի հերթական դրսևորումն է», - ասաց Հասրաթյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---