Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է 2 մարտի 2017 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է: Ցանկը կազմել է The Telegraph-ը: Առաջին տեղում Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյն է, որը Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: «Հնարավոր է, որ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լավագույնը չէ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների մեջ փետրվարի համար, սակայն նրա խաղաոճը «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհներին վտանգ է հաղորդել: Թիմը զգում է նրա կարիքը, երբ չկա նա այնտեղ: Մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում, ինչպես նաև փայլուն խաղ «Լեսթերի» դեմ: Ժոզե Մոուրինյուն գիտի, որ Մխիթարյանի վերադարձի կարիքն ունի որքան հնարավոր է շուտ»,- գրում է պարբերականը, ներկայացնում է Armeniasputnik.am-ը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հենրիխ Մխիթարյանն իր 2-րդ տիտղոսն է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 2016-ի օգոստոսին ակումբը հաղթեց «Լեսթեր Սիթիին» Անգլիայի սուպերգավաթի մրցաշարում: Հատկանշական է, որ երկու անգամն էլ Մխիթարյանը չի մասնակցել խաղին: Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի անգլիական լիգայի գավաթի խաղարկությանը ոտքի վնասվածքի պատճառով: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հաղթեց «Սաութհեմփթոնին» 3:2 հաշվով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |