ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանական կողմը երևակայական «հակահարվածային գործողություններ» է իրականացնում

ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանական կողմը երևակայական «հակահարվածային  գործողություններ» է իրականացնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Մինչ հերքում էի «շտաբի ոչնչացման» մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածել է հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած «մահվան ելքով»դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է»,- գրել է Հասրաթյանը:

ՊԲ տարածա հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 2-ին տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված:

Ավելի վաղ Հասրաթյանը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---