Անկարան ու Բաղդադը համաձայնագիր են կնքելու, որը թույլ է տալիս Թուրքիային ռազմական գործողություններ անցկացնել Իրաքի հյուսիսում26 սեպտեմբերի 2007 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Իրաքը պայմանավորվել են թուրքական կողմի համար հույժ կարեւոր համաձայնագիր կնքել ահաբեկչության դեմ պայքարի մասին: Ինչպես սպասվում է, այդ համաձայնագիրը կարող է թույլ տալ թուրքական զինված ուժերին ռազմական գործողություններ անցկացնել քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում:Սպասվում է, որ համաձայնագիրը, որի շուրջ պայմանավորվածությունը կայացվել է Թուրքիա Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ ալ-Բոլանիի այցելության ընթացքում, կստորագրվի սույն թվականի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ մշակվի փաստաթղթի վերջնական խմբագրությունը: Ըստ փաստաթղթի նախնական տարբերակի, թուրքական ուժերին թույլատրվելու է հատել Իրաքի հետ սահմանը «փոքրածավալ գործողություններ» անցկացնելու համար` քուրդ ապստամբ խմբավորումների վնասազերծման կամ ոչնչացման նպատակով, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |