Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային 2 մարտի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: «Հնարավորություն կա, ներկայումս ընթանում են բանակցություններ, հստակեցվում են մի շարք հարցեր, որից հետո կկարողանանք պաշտոնապես հայտարարել», - ասաց Նազարյանը: Պատասխանելով հայկական «Ուրարտու» ակումբի՝ 2016-ին ՌԴ բասկետբոլի սուպեր-լիգայում անհաջող մասնակցության մասին հարցին, Նազարյանը նկատեց, որ այդ ձախողումն ուներ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Հաշվի առնելով այդ փորձը, այժմ բոլոր մանրուքներին ուշադրություն ենք դարձնում, և եթե որեւէ խնդիր լուծված չեղավ, ապա չենք մասնակցի: Նաև նշեմ, որ այժմ աշխատելու և նախապատրաստվելու ժամանակ ունենք, իսկ նախորդ տարի այդ ժամանակը չկար, Եվրոպայի փոքր երկրների առաջնության ավարտից հետո միանգամից հայտ ներկայացվեց», - պարզաբանեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Խոսելով Հայաստանից թիմի հնարավոր կազմի մասին, Նազարյանը պարզաբանեց, որ հանդիպման հայտացուցակում ընդգրկվում է 12 խաղացող, որոնցից 6-ը կարող են լինել լեգեոներներ: «Կազմի մասին դեռ վաղ է խոսելը», - հավելեց Նազարյանը: Նա շեշտեց, որ առանց պրոֆեսիոնալ սպորտի դժվար է պատկերացնել բասկետբոլի և, ընդհանրապես, սպորտի զարգացումը: «Փաստն այն է, որ այսօր Հայաստանը որևէ մարզաձևով ներկայացված չէ միջազգային ակումբային որևէ մրցաշարի: Ցավոք, սա շատ բացասական հետևանքներ է ունենում մեր սպորտի վրա: Միայն հավաքականներով հնարավոր չէ պահպանել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը», - պարզաբանեց նա: 2016-ի հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |