Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային (վիդեո)

Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային

PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանը և պետական որոշ կառույցներ մարտի 8-ի տոնական բացիկները կգնեն զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողներից։

«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու նպատակով Բժշկական համալսարանի կողմից իրականացվող ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

Բացիկների ձեռքբերման համար դիմեք Շուշան Դանիելյանին ​ և Հայկուհի Մինասյանին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---