Փայլանը Մեջլիսի 3 նիստին մասնակցելու հնարավորությունից զրկվելու հարցով դիմելու է ՄԻԵԴ![]() 2 մարտի 2017 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավորը ներկայացրած հայցի մերժումից հետո նա պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Փայլանը կիրառել էր ցեղասպանություն բառը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահության կողմից որոշում էր կայացվել նրան զրկել խորհրդարանական 3 նիստին մասնակցելուց, իսկ ելույթը հանել խորհրդարանական արձանագրությունից: Այդ որոշումը նա բողոքարկել էր երկրի սահմանադրական դատարանում, սակայն մերժվել էր ներկայացված հայցը: Փայլանը նշել է՝ երկրի դատարանի կողմից այդ խնդրին լուծում չտալու և ժողովրդավարությանը հասցված այդ որոշումը չեղյալ չհամարելու պատճառով որոշել է դիմել ՄԻԵԴ, Ակոս-ին հղումով գրում է Panorama.am-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |