Իրաքյան Քրդստանում Հայաստանի հյուպատոսություն կբացվի![]() 2 մարտի 2017 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորմամբ՝ հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարվա ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |