Զբոսաշրջության ոլորտը կարող է ազատվել ԱԱՀ-ից 2 մարտի 2017 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել է զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման հարցը: Նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման նպատակահարմարության հարցին, ինչպես նաև քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, օրենսգրքի առանձին կարգավորումների փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |