ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Երևան![]() 3 մարտի 2017 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Երևան: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, պատվիրակությունն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները»: «Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», - լրագրողների հետ զրույցում ասել է Պետդումայի ներկայացուցիչը: Պատվիրակության կազմում կլինեն ՌԴ Պետդումայի երեք հանձնաժողովների նախագահները. ԱՊՀ և եվրասիական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |