Հայ մարմնամարզիկները նոր մարզագործիքներ կունենան![]() 3 մարտի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մարզմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարզմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին հայտնել է ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը: «Մենք դրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնեց, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական Gymova ապրանքանիշի արտադրության նոր գործիքներ` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար: Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային օիլմպիական կոմիտեն կաջակցի այդ խնդրի լուծման հարցում»,- ասել է Ազարյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 2016-ի Օլիմպիական խաղերից առաջ PanARMENIAN.Net ը զրուցել էր մարզմանարզության գլխավոր մարզչի ու մարզիկների հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել էր հին, մաշված գործիքներն ու մարզման գրեթե անմխիթար պայմանները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |