Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ կապված իրավիճակով

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ կապված իրավիճակով

PanARMENIAN.Net - Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է երկրի ամենահեղինակավոր և ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հետ կապված իրավիճակով, որի սեփականության իրավունքները դատարանի որոշմամբ անցել են գործարար Կիբար Խալվաշիին:

Մարտի 2-ին Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը որոշում է կայացրել «Ռուսթավի-2»-ի բաժնետոմսերի 60 տոկոսը նախկին սեփականատեր Կիբար Խալվաշիին հանձնելու վերաբերյալ: Իսկ 40 տոկոսը փոխանցվելու է նրա «Պանորամա» ՍՊԸ-ին:

«ԱՄՆ-ն մտահոգված է Գերագույն դատարանի որոշմամբ, որը փաստացի կարող է սահմանափակել ընդդիմության ձայնը հեռուստաեթերում: Մեդիաբազմակարծությունը Վրաստանի ժողովրդավարական աճի և նրա եվրաատլանտյան ձգտումների կարևորագույն մասն է»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ դեսպանատունը նաև հորդորել է երկրի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ապահովելու համար բաց և ազատ մեդիատարածք:

Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացրել փետրվարի 19-ին Թբիլիսիի կենտրոնում, որից հետո վերսկսել է աշխատանքը:

«Ռուսթավի 2»-ը դադարեցրել էր հեռարձակումը փետրվարի 17-ին որպես բողոքի նշան ընդդեմ «երկրում տիրող անարդարության» և կոչ էր արել իր կողմնակիցներին փետրվարի 19-ին հավաքվել մեծ բողոքի ցույցի` սատարելով հեռուստաալիքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---