Զախարովա. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը սկզբունքային դիրքորոշում է![]() 3 մարտի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և դա նախարարության սկզբունքային դիրքորոշումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լարվածության աճին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: «Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է, այդ թվում փաստաթղթերում, և մենք կողմ ենք դրան»,-ասել է Զախարովան, հայտնում է Vestikavkaza-ն: Զախարովան հավելել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքային շփումները հակամարտության կողմերի հետ: Իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրվել է փետրվարի լույս 25-ի գիշերը և մինչ օրս շարունակում է լարված մնալ: Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը շփման գծի ամբողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |