Եգիպտոսի վճռաբեկ դատարանն արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին![]() 3 մարտի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանն արդարացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նրանից հանվել են բոլոր մեղադրանքները 2011-ի հունվարին ցուցարարների մահվանն առնչություն ունենալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է դատարանի ներկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն: 2011-ին Հոնսի Մուբարաքին մեղադրեցին 2011-ի ժողովրդական ապստամբության ժամանակ հարյուրավոր ցուցարարների մահվանն առնչություն ունենալու մեջ: Ստորին ատյանի դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման: Ավելի ուշ մեկ այլ դատարան հանցե բոլոր մեղադրանքները, սակայն Գլխավոր դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը: 2015-ի նոյեմբերին վճռաբեկ դատարանը սկսեց գործի վերանայումը: Կայացված որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |