Փորձագետ. Պալմիրայի հուշարձանների վերականգնումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում

Փորձագետ. Պալմիրայի հուշարձանների վերականգնումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում

PanARMENIAN.Net - Պալմիրայի հուշարձանների վերականգնումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ժառանգության ինստիտուտի Համաշխարհային ժառանգության և միջազգային գործակցության կենտրոնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան:

Նա հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Պալմիրայում վերականգնողական աշխատանքների մասին, հարկավոր է սպասել մինչև քաղաքն ամբողջովին ազատագրվի: Հետո որոշ ժամանակ կպահանջվի ականզերծման և մասնագետների անվտանգ աշխատանքի ապահովման համար: Ֆիլատովան հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը հուշարձանների պահպանության աստիճանի դիտարկումն է և պատճառած վնասի գնահատումը, ինչպես նաև հակափլուզման աշխատանքները, եթե կա այդպիսի վտանգ:

«Այդ ամենը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում: Քանի դեռ պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը, Պալմիրայի վերականգնումը հեռավոր ապագայի գործ է մնում»,-ասել է Ֆիլատովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 2-ին սիրիական կառավարական բանակը վերագրավել է երկրի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքը, որը կորցրել էր 2016 թվականի դեկտեմբերին «Իսլամական պետության» սրընթաց գրոհից հետո:

«ԻՊ»-ն գրավել էր Պալմիրան 2015 թվականին, ինչից հետո պայթեցրել էր համաշխարհային ժառանգության կարգավիճակ ունեցող բազմաթիվ հուշարձաններ, սպանել պեղումներով զբաղվող հնագետներին: 2016 թվականի մարտին քաղաքն ազատագրվել էր, սակայն դեկտեմբերին սիրիական բանակը կրկին կորցրել էր այն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---