Գեղարդ Մուսասին` հեղինակավոր World MMA Awards 2017-ի մրցանակակիր![]() 3 մարտի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Խառն մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի անվանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակավոր World MMA Awards 2017-ի մրցանակակիր` «Տարվա միջազգային լավագույն մարտիկ» անվանակարգում։ Մուսասին այդ անվանակարգում կիսել է հաղթանակը ММА ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ 2016-ին Մուսասին չորս մենամարտ է անցկացրել և բոլորում էլ հաղթել է` դառնալով UFC-առաջին մարտիկը, ում հաջողվել է այսպիսի արդյունք ցույց տալ, MMA Fighting-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան։ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հանդես է գալիս «Ջուրոջին Լեյդեն» հոլանդական ակումբում։ Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1–ին իրանահայ ընտանիքում։ 1989-ին ընտանիքը տեղափոխվել է Նիդեռլանդներ։ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |