«Խելացի քաղաքի» հայեցակարգը կմշակվի մինչև 2017-ի նոյեմբեր![]() 3 մարտի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Խելացի քաղաքի ստեղծման մասին» հայեցակարգը նախատեսվում է մշակել մինչև 2017 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Հայեցակարգի մշակման նպատակով նախարարությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ: «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 13-ին Երևանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Համարվում է, որ «Խելացի քաղաքը» կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը և աղտոտող արտանետումների մակարդակը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |