Փաշինյան. ԱԺ-ում կերոսինի մասին բարձրացված հարցը լուծված է![]() 3 մարտի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կերոսինի վերաբերյալ բարձրացված հարցը լուծվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: «Քիչ առաջ երկրորդ հեռախոսազրույցն ունեցա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կերոսինի մաքսազերծման հարցը լուծված է», - գրել է պատգամավորը: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե ինչու ընկերությունները չեն կարողանում ազատ Հայաստան կերոսին ներկրել, չէ որ վարչապետը հայտարարել էր, թե յուրաքանչուրը կարող է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք: Կարապետյանը պատասխանել էր. «Ինչ հայտարարել եմ, տեր եմ: Ավելին, ձեր հորդորը, պարոն Փաշինյան, տեղ է հասել, և օգնականս զբաղվում է դրանով»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |