Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը: Ցանկը կազմել է Khalid 10 հայտնի ինտերնետ ալիքը: Մխիթարյանը 7 լեզվի է տիրապետում՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարտուգալերեն լեզուներին: Ցանկում 14 ֆուտբոլիստ և մարզիչ է ընդգրկվել, որոնք տիրապետում են 4 և ավելի լեզվի: Ցանկում են նաև Ահմեդ Հոսամը (6 լեզու), Ժելսոն Ֆերնանդեշը (6 լեզու), Ֆիլիպ Սենդերոսը (6 լեզու), Միրալեմ Պյանիչը (6 լեզու), Ժոզե Մոուրինյուն (6 լեզու), Արսեն Վենգերը (6 լեզու), Մատեո Կովաչիչը (5 լեզու), Պետեր Չեխը (5 լեզու), Կլարենս Զեեդորֆը (5 լեզու), Պեպ Գվարդիոլան (5 լեզու), Զլատան Իբրահիմովիչը (5 լեզու), Սիմոն Միգնոլետը (4 լեզու), Թիերի Անրին (4 լեզու): Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |