ԵՄ բոլոր երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը![]() 3 մարտի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր 28 երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը, որով Ուկրաինայի քաղաքացիները կարող են 90 օրով մուտք գործել ԵՄ առանց մուտքի արտոնագրի: ԵՄ անդամ պետությունների դեսպանները մարտի 2-ին հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ ոչ պաշտոնական համաձայնագրին, որը ձեռք էր բերվել փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի և ԵԽ Խորհրդի հետ: Այժմ այդ նորամուծությունը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանում, իսկ հետո կփոխանցվի Եվրոպայի խորհուրդ համապատասխան օրենք ընդունելու համար, գրում է Deutsche Welle-ն: ԵՄ տարածք մուտք գործելու համար Ուկրաինայի քաղաքացիները պետք է կենսաչափական անձնագրեր ունենան: Փետրվարի 27-ին Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: «2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ: ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |