Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է առավել իրատեսական մոտեցում որդեգրեն` ավելի քիչ պոպուլիզմ եւ քիչ հռետորություն27 սեպտեմբերի 2007 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «Այսօր ղարաբաղյան հակամարտության առկայությունն, որն մինչ օրս չի կարգավորվել, կարծես թե մարում է, սակայն կարող է բռնկվել ցանկացած պահի, քաղաքական փուլից անցնելով ռազմական փուլ, որը չափազանց բացասական է նաեւ Ռուսաստանի համար»,-հայտարարել է ՌԴ Պետդումայի Անվտանգության կոմիտեի նախագահ Գենադի Գուդկովը: «Ադրբեջանն ու Հայաստանը մեր անմիջական հարեւաններն են եւ մենք ցանկանում ենք, որ այնտեղ կայուն խաղաղություն հաստատվի»,-ասել է Գուդկովը: Ռուս խորհրդարանականը կարծում է, թե ղարաբաղյան հարցի առումով կան իրատեսական պայմանավորվածություններ, որոնց կարող են հասնել Ադրբեջանն ու Հայաստանը: «Խնդիրը միայն այն է, որ հակամարտող կողմերը պետք է իրենք դա անեն եւ առավել իրատեսական մոտեցում որդեգրեն` ավելի քիչ պոպուլիզմ եւ քիչ հռետորություն, եւ ինչ-որ ելք գտնեն»,-ասել է Գուդկովն ու ընդգծել, որ Ռուսաստանը միանգամայն պատրաստ է հանդես գալ որպես պայմանավորվածությունների երաշխավոր, քանի որ այդ դերը լիովին ընդունելի է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |